Վիլնյուսյան գագաթնաժողովն ընդամենը դրվագ է ԵՄ-նախկին ԽՍՀՄ երկրներ հարաբերությունների ճշգրտման համատեքստում
Նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ Ռուսաստանն իր մոտեցումն ակնհայտորեն փոխել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով' Վիլնյուսյան գագաթնաժողովն ընդամենը դրվագ է ԵՄ-նախկին ԽՍՀՄ երկրներ հարաբերությունների ճշգրտման համատեքստում: Այսօր կամ վաղը Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կլինի դեկլարատիվ:
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով' այդ երկրներին Կրեմլում տրված է կայսերապաշտական Ռուսաստանի քմահաճույքները բավարարողի դերը: Սկսած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից' Հայաստանն իր պոտենցիալը և որոշումներ կայացնելու իրավունքն ու լիազորությունը հատված առ հատված զիջում է Ռուսաստանին: