Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ելույթն ԱԺ-ում: