Մեր տղաները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն, մի՛ անհանգստացեք․ Պետրակով
Հունիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը։
Այսօր Քարդիֆում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է հետևյալը․
«Չեմ պատմի մեր վաղվա պլանների մասին։
Միակ փոփոխությունը մրցակցի կազմում նախորդ տարվա համեմատ այն է, որ Բեյլը չի խաղում։
Չեմ ուզում հիշել նախորդ տարին ու խոսել այդ խաղի մասին։
Մենք վստահ ենք մեր ուժերին։ Վերջ։ Ասացի, որ մեր նպատակը որակավորվելն է Եվրոյին։ Չպետք է ֆուտբոլ խաղաս, եթե բարձր նպատակներ չունես։
Վաղը կտեսնեք, թե մեր թիմից որ խաղացողներին պետք է ուշադրություն դարձնել և խաղից հետո կասեք ձեր կարծիքը։
Տղաները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն։ Հիմա հայկական երաժշտություն կլսեն։ Ամեն ինչ լավ կլինի, մի՛ անհանգստացեք»
Աղբյուր ArmSport.am