Ադրբեջանն ու Թուրքիան իրենց քաղաքականությունը կոշտացնում են․ սրա մասին պետք է մտածենք․ Դավիթ Բաբայան
Ադրբեջանն ի չիք է դարձնում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ցույց տալով, որ ինչ ուզեն՝ կանեն, նշել է Արցախի ԱԳ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Ադրբեջանի նման վարքագիծը պայմանավորված է մի քանի հանգամանքով: Էրդողանն այցելեց Ադրբեջան, գոտեպնդեց: Տեսնում ենք նաև ժողովրդավարական հանրության այլասերված լինելը, որոնք որևէ կերպ չեն արձագանքում Արցախի շուրջ կատարվող գործընթացներին, հակառակը՝ գոտեպնդում են ոչ ժողովրդավարական երկրի ագրեսիան ժողովրդավարական երկրի նկատմամբ:
Այս ամենը առիթ է հանդիսանում, որպեսզի Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ իրենց քաղաքականությունը կոշտացնեն: Միամիտ կլիներ մտածելը, որ իրենք չպետք է դա անեն: Սրա մասին պետք է մտածենք, իսկ որոշ խելոքներ խոսում են երաշխիքների մասին»,- գրել է Դավիթ Բաբայանը: