Գնել Սանոսյանը հանդիպել է Իտալիայի ազգային ճանապարհների միության ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Իտալիայի ազգային ճանապարհների միության (ANAS) ներկայացուցիչների հետ։