Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր. փաստաբան
«Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ բոլորին հրավիրում է դատարանի դիմաց 19։30-ին՝ սատարելու Արմեն Աշոտյանին։