Մեղրի համայնքի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Իրանում էր
Ճանաչողական այցելություն Իրանի Իսլամական Հանրապետություն
Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրավերով հունիսի 11-ին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների, «Արաս ՅՈՒՆԵՍԿՈ Գլոբալ Գեոպարկ»-ի աշխատակազմի և իրանահայ համայնքի անդամների հետ։ Պատվիրակության կազմում են եղել Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի 15 բնակավայրի ավագ դպրոցների 50 աշակերտներ։
Պատվիրակներին ընդունել է նաև Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր Արք․ Չիֆթճյանը։ Նրանք մասնակցել են առաջնորդի կողմից Սուրբ Ստեփանոս վանքում մատուցված պատարագին: