Նորվեգիայի թագավորը Դանիայում ընկել է կարմիր գորգի վրա (լուսանկարներ)
Նորվեգիայի թագավոր Հարալդը պաշտոնական այցով Դանիա ժամանելուց հետո ընկել է կարմիր գորգի վրա, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նա ընկել է Դանիայի թագուհի Մարգրիթի ներկայությամբ:
86-ամյա միապետն ու կինը՝ թագուհի Սոնյան, թագավորական նավով ժամանել են Կոպենհագեն, որտեղ նրանց դիմավորել է երկրի թագուհին:
Լուսանկարներում երևում է, որ Հարալդը հենակներով է տեղաշարժվում:
Այնուհանդերձ, կարմիր գորգի վրա տեղի ունեցած միջադեպը չի ազդել նրա տրամադրության վրա: Թագավորը ներկաների օգնությամբ վեր է կացել ու համբուրել Նորվեգիայի թագուհուն: