Դիմակավորված անձինք Արմեն Աշոտյանին տարան Հակակոռուպցիոն դատարան. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ դիմակավորված իրավապահները ՀՀ քննչական կոմիտեից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան, որտեղ պետք է քննվի նրա խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:
Աշոտյանն այդ գործին անդրադարձել էր՝ նշելով, որ հաջորդն ինքն է լինելու: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Նարիմանյանին ձերբակալել էին՝ Աշոտյանի դեմ ցուցմունք տալու նպատակով: