Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան. փաստաբան
«Արմեն Աշոտյանը ձերբակալվել 24 ժամով։ 12 ժամում պետք է դատարան ներկայացվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նրա ներկայացմամբ, որոշման մեջ որպես ձերբակալման հիմք նշված է, որ նա խախտել է խափանման միջոցւ պայմանները։
«Ինչո՞վ է խախտել, նշված չէ։ Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել։ Դրան զուգահեռ լրացվել է մեղադրանքը, ոչ թե փաստական մասը, այլ որակումները։ Ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որ շուրջ մենք ութ ամիս չենք հարցաքննվել։ Կարելի է ասել մեզ հետ քննություն չի կատարվել։ Մի հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում։ Մեղադրանքի մասին երկու բառով խոսեմ՝ այն պարզապես ծիծաղելի է»,-ասաց Աթանեսյանը։
Փաստաբանը նկատեց, որ վատնման կամ փողերի լվացման դեպքում ինչ-որ գումար պետք է կորի, մինչդեռ գումար չի կորել, այն դարձել է անշարժ գույք, որը հենց այս պահին պատկանում է բժշկական համալասարանին, արժե երկու անգամ թանկ, քան այն պահին, երբ ձեռք է բերվել։