Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգի է ենթարկում խաղաղության շուրջ բանակցությունները
Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոնը Twitter-ի իր էջում:
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: