Արցախի ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Առջևում բարքահավաքի շրջանն է. Այն անկորուստ կազմակերպելու նպատակով, Արցախի ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։
«Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով, բնակիչների անզգուշության, ավելի ստույգ մարդկանց անուշադրության, անփութության, անտարբերության, երբեմն՝ դիտավորության հետևանքով, ավելանում են հրդեհի դեպքերը:
Վերլուծությունը վկայում է, որ երբեմն այն տեղի են ունենում չոր խոտածածկ տարածքներում, կրակի հետ անզգույշ վարվելու, հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու, առաջացած հրդեհներն ի սկզբանե մարելու ձևերը չիմանալու հետևանքով, որը հաճախ հանգեցնում է և մարդկային, և նյութական անդառնալի կորուստների:
Հրդեհների առաջացման մեծ մասի օջախները գտնվում են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքների հարևանությամբ: Աղետալի հետևանքներից խուսափելու համար, ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, որից նույնիսկ աննշան շեղումը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»,-նշված է հաղորդագրության մեջ: