Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները. ՔԿ-ից մանրամասներ են հայտնում
«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում խախտել է խափանման միջոցի պայմանները», - ասաց Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ գործի վերաբերյալ մանրամասները կհայտնեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ այս պահին Արմեն Աշոտյանն ու իր փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ քննչական կոմիտեում են։
Ավելի վաղ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։