Գրեթե 20 երկիր ցանկանում է միանալ BRICS-ին. Ռյաբկով
BRICS-ին միանալ ցանկացող երկրների թվաքանակը շարունակում է աճել և արդեն հասել է գրեթե երկու տասնյակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Միավորմանն անդամակցելու հավակնորդների ցանկը շարունակում է համալրվել: Պետությունների թվաքանակը, որոնք շահագրգռված են մտնել այս միավորման կազմ, մոտենում է երկու տասնյակի: Սա արտացոլում է միջազգային ասպարեզում BRICS-ի աճող և արդեն շատ նշանակալի դերը՝ որպես համախոհների միավորում, ես կցանկանայի դա ընդգծել», - ասել է փոխնախարարը։
BRICS-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: