Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան անհանգստացած է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունում միջնորդական ծառայություններ պարտադրելու Վաշինգտոնի փորձի վերաբերյալ տեղեկություններով, «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որը հայտնվել է մամուլում, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները հիմա նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,-ընդգծել են նախարարությունից։
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է նա։