Փաստաբանները երթ կիրականացնեն դեպի ԵՄ գրասենյակ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։
Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին։ Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Պակատից հայտնում են՝ երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին»։