Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, Կապանում կվերաբացվի Գարեգին Նժդեհի բարեկարգված հուշահամալիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բարեկարգել է հուշահամալիրը, հարակից պուրակը։ Իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել մայթեզրերը, ցանկապատները, պուրակում տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։
Աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել Կապանի քաղաքապետարանը և Սյունիքի մարզպետարանը Բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի շուրջ 100 կամավորներ։