Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի․ ԿԲ նախագահ
Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ հարցին։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս պահի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, Արցախում որևէ խնդիր առնվազն ֆինանսական մասով գոյություն չունի»,- նշեց Գալստյանը։