72-ամյա տղամարդը հետախուզվում էր Մոսկվայի Ինտերպոլի կողմից
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տեղափոխվել և ձերբակալվել 72-ամյա Ասատուր Ո.-ն: Նա ապրիլի 5-ից Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: