Եգիպտոսը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն հաստատել է, որ Եգիպտոսը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել:
«Արմենպրես»-ի փոխանցմաբ՝ այս մասին դիվանագետը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՝ ընդհանուր առմամբ Եգիպտոսը մեծ ցանկություն է դրսևորում Ռուսաստանի հետ առևտրի և տնտեսական համագործակցության այլ տեսակների զարգացման համար:
«Այժմ ընթանում է այդ առևտրային գործողություններում փոխադարձ հաշվարկների նոր մեխանիզմների կառուցման գործընթացը»- հավելել է դեսպանը: