Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի...

Ծավալման պլան է եղել Զինված ուժերում, որը չի կատարվել ամբողջությամբ․ Մովսես Հակոբյանը՝ 44-օրյայի մասին. «Հետք»

44-օրյա պատերազմի մասին «Հետք»-ը զրուցել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ:

Հարցազրույցը՝ ստորև․

-Ուզում եմ սկսել հարցից, թե ինչու՞ հասանք այս վիճակին, ի՞նչն էր ընդհանրապես պատճառը, որ պարտվեցինք այս պատերազմում:

-Շնորհակալ եմ հրավերի համար, փորձենք կարճ վերլուծել, իհարկե սա բավականին մեծ աշխատանք է, որ մասնագետները պետք է իրականացնեն, որպեսզի եզրահանգեն, թե ինչպես այսպիսի արդյունք ունեցանք: Նախ ասեմ, որ մենք այսպիսի արդյունքներ չպիտի ունենայինք, մենք կարող էինք ունենալ ավելի լավ արդյունքներ: Պարզ ճշմարտություն է, որ պատերազմը սկսվում է դիվանագիտության ձախողման արդյունքում, և պետք է փաստենք, որ դիվանագիտությունը ձախողվել է, որի հետևանքով ունեցել ենք պատերազմ: Բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է պարտվեինք այս վիճակով: Պատերազմը հաղթելու նախապայմանները հետևյալն են՝ պատերազմին պետք է պատրաստ լինես, նախօրոք, ոչ թե պատերազմի ժամանակ: Հաջորդն այն է, որ պատերազմի սկսման փուլում պետք է կարողանաս քո ուժերը և միջոցները ճիշտ գործի դնել, ես կփորձեմ առանձին կետերով մանրամասն վերլուծել, և ընդհանուր պատերազմի ժամանակ պետք է կարողանաս կառավարել: Այս բոլոր գործոններում մենք ունեցել ենք բացթողումներ:

Պատերազմի նախաշեմին մենք բավականին վատ էինք նախապատրաստվում պատերազմին: Սկզբում ֆինանսական միջոցների պակասությունն էր, այնուհետև հույսը դնելն էր նրա վրա, որ բանակցություններով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է լուծվել, այնուհետև իշխանափոխություն՝ իր հետ բերած նոր հույսով, որ ժողովրդավարությունը քեզ և Արցախի հայ Ժողովրդին կպաշտպանի:

Սրանից բխող մյուս բլոկը ռազմականն է, որ ինձ համար ավելի հեշտ է բացատրելը: Դա զինված ուժի կառուցվածքի ձևավորումն է, որը պետք է համահունչ լինի առկա մարտահրավերին՝ Ադրբեջանի Հանրապետություն, հավանական աջակցություն Թուրքիայի Հանրապետությունից: Այստեղ երկու բաղադրիչ պետք է զուգահեռ աշխատեն՝ արտաքին հարաբերություններ քո դաշնակցի հետ, Թուրքիայի ներգործության պայմաններում ինչպիսի գործողություններ պիտի պլանավորես և առանց Թուրքիայի մասնակցության ինչպիսի գործողություններ պետք է պլանավորես, ընդ որում՝ այս ամենը նախկինում պլանավորված եղել է, և այդ ուղղությամբ աշխատանք տարվել է: Կառուցվածքը է պետք ձևավորել այնպես, որ կարողանաս քո հավանական հակառակորդին դիմակայել, պարզ է, որ մեր կառուցվածքը, որն իր հերթին ենթադրում է առաջին հերթին անձնակազմի, այնուհետև՝ սպառազինության քանակ, չի կարող բավարարել մեր հավանական մարտական խնդրին, այսինքն՝ մենք ունենք որոշակի, սահմանափակ քանակությամբ զինված ուժեր, իսկ մնացած անձնակազմը պետք է համալրվի պատերազմի ժամանակ կամ պատերազմի նախաշեմին, երբ այդ վտանգը կա: Այստեղ է մեծ խնդիրը՝ բանակի կառուցվածքային «բարեփոխումներ» անվան տակ մարդկանց նախապատրաստել են ոչ թե պատերազմի, այլ այդ բարեփոխումները եղել են մարդկանց դուր գալու համար: Ղեկավար կազմը երկու անգամ ավելացել է, կռվող անձնակազմը՝ բավականին մեծ քանակությամբ պակասել, և սա կոչել են բարեփոխում: Ընդ որում՝ «բարեփոխման» արդյունքում կրճատվել է ղեկավարման օրգանը, որը պատերազմի ժամանակ պետք է պատրաստ լինի մոբիլիզացիոն ռեսուրսն ընդունելուն և ծավալելուն:

Հաջորդ բլոկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերելուն է վերաբերում: Ունեցել ենք նախկինում զարգացման պլան, որտեղ, ըստ իս, նախատեսված է եղել այն սպառազինությունը, որով հավանական պատերազմի ժամանակ պիտի դիմակայեինք՝ կոնկրետ ՀՕՊ համակարգը և հեռահար հրետանին, որպեսզի կարողանայինք հակազդել հակառակորդի հեռահար հրետանուն: Ինչ-ինչ պտճառներով այդ պլանը կյանքի չի կոչվել, հակառակը՝ ձեռք են բերել այնպիսի սպառազինություն, որով պատերազմի ժամանակ որևէ գործողություն չի իրականացվել: Ես սա իրավունք եմ վերապահում ասելու, որովհետև ես սա ասել եմ ոչ միայն 2020թ.-ի նոյեմբերի 20-ին, այլ դեռ 2018թ.-ին՝ իշխանափոխությունից հետո, երբ իմացել եմ ՍՈՒ-երի ձեռք բերման մասին և մեր երկրի ղեկավարի կաբինետում նստած ասել եմ, որ դա հանցագործություն է, որը կատարվում է և չի կարելի: Ընդդիմացել եմ ՍՈւ-30-ները և ԱՍԱ-ները ձեռք բերելուն:

Սա՝ ընդհանուր սպառազինության ձեռքբերումը: Այն, ինչ նախատեսված է եղել նախկին պլանում, պլանավորել էի այն սպառազինությունն ու կառուցվածքը, որով ես պետք է պատերազմեմ և առնվազն չպարտվեմ, ըստ իս՝ այս պատերազմում էլ պիտի չպարտվեի, եթե այն, ինչ ես պլանավորել էի, իրականացնեի:

Մյուս գործողությունը պատերազմի նախապատրաստման՝ բանակում բարոյահոգեբանական լուրջ վնասակար աշխատանք են տարել և բանակը վեր են ածել նյութապաշտության օրգանի, որտեղ նյութականն է որոշում զինվորի մարտական ոգին:

-Ի՞նչ նկատի ունեք՝ նյութապաշտության ոգի ասելով:

-Աշխատավարձը, սնունդը, հագուստը: Կարճ անդրադառնամ, թե ինչ է բարոյահոգեբանական վիճակը: Դա այն է, երբ զինվորը վստահ է, որ ինքը ավելի ուժեղ է, քան իր հակառակորդը, այդ ժամանակ իր բարոյահոգեբանական վիճակն ավելի բարձր է լինելու, քան հակառակորդինը: Դրա համար զինվորին պետք է նորմալ զինել և մարզել, և սնունդը, հագուստը իրեն պետք են միայն նրա համար, որ այդ մարզմանը կարողանա դիմանալ, ոչ թե ուտելուց հաճույք ստանա: Հագուստը պետք է ոչ թե նրա համար, որ նա գեղեցիկ լինի, հագուստը պետք է հարմար լինի մարտի դաշտում: Այստեղ ևս լուրջ սխալներ են թույլ տրվել, սրանք մանրուքներ են, բայց երբ բանակը տանում ես նյութականի վրա և նյութականով իբր թե պետք է խրախուսես, ձախողում ես: Մենք այդպիսի երկիր չենք տնտեսապես և այնպիսի ժողովուրդ չենք, որ նյութականով բավարարվենք: Մեր ազգը միշտ ձգտում է ավելի շատին, ինչքան շատ՝ էնքան լավ, դա ստիմուլ է, որ մարդն անընդհատ աշխատի, և մեր պետությունն ուղղակի ի վիճակի չի կարող լինել՝ մեր բանակի նյութականն այնպիսի մակարդակի հասցնի, որ ինքը ասի՝ ես բավարարված եմ և ուրիշ տեղ ոչ մի բան չեմ անի, բացի բանակում, հայրենիքին ծառայելուց: Սա, ըստ իս, սխալ թեզ է, պետությունը պարտավոր է հոգ տանել զինծառայողի մասին, զինծառայողը պետք է ամենից լավը ապրի, ամենից ապահովվածը լինի, բայց դրա մասին խոսել պետք չի, պետք չի քարոզել դա զինվորականի մեջ, դա վնասակար է, օգտակար չէ:

Բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար զորքը պետք է մարզվի: Զենքը ունես, մարդը ունես, կառուցվածքը ունես՝ պետք է մարզվի: Ես ցավով եմ դա նշում, մինչ օրս լրատվամիջոցները ցույց են տալիս այն կադրերը, երբ ես եղել եմ պաշտպանության բանակի ղեկավար և անցկացրել եմ զորավարժություն: Ուրիշ կադրեր չունեք, կամ այն, ինչ արել են, էն ժամանակ դրա գնահատականն էլ եմ տվել, դա բանակին հարիր չի իր մասշտաբով, իր մակարդակով: Գնդային զորավարժություններ, գումարտակային մարտավարական զորավարժություններ, օպերատիվ մարտավարական զորավարժություններ՝ ոչ թե թղթի վրա, այլ կոնկրետ զորքերի ընդգրկմամբ, չեն արել կամ վատ են արել: Զորքին վատ են պատրաստել:

-Մենախոսության նման է դառնում:

-Հարցը տվել եք, պետք է ավարտեմ, ինչի համար եմ ես այդքան խոսում, որ հաջորդ պատերազմին պատրաստվենք, չթվա, թե հաջորդ պատերազմը հեռու է: Մի օրինակ բերեմ՝ աշխարհի ամենից լավ պատրաստված զինվորներից 1000 հոգի եթե հավաքեք մի տեղ, չի ունենա իր այն պոտենցիալը, ինչ մի դասակ, որը բաղկացած է 28 կամ 31՝ ներդաշնակված և պատրաստված զինվորներից: Այստեղ շատ կարևոր է ներդաշնակումը՝ ինչպես առկա ստորաբաժանումների, այնպես էլ այն, ինչ որ պետք է համալրի բանակը պատերազմի ժամանակ, և կառուցվածքը պետք է այնպես կառուցել, որ այդ ներդաշնակումը հեշտ լինի, ավելի կարճ ժամկետում կատարվի: Կառուցվածքային փոփոխություններն այնպես են կատարել, որ ներդաշնակումն անհնարին լինի: Չեն զբաղվել պատրաստությամբ, պատրաստությունը կրել է ձևական բնույթ՝ զեկուցելու համար:

Ծավալման խնդիրը: Վատ կամ լավ՝ ծավալման պլան է եղել Զինված ուժերում, որը չի կատարվել ամբողջությամբ: Առաջին ղեկավարման կետերը չեն բացազատվել ժամանակին, և կան ղեկավարման կետեր, որոնք ընդհանրապես չեն բացազատվել, որոնք շատ կարևոր են եղել: Չի ծավալվել Զինված ուժերն ամբողջությամբ, պլանում գրված է եղել՝ պատերազմ հայտարարելու ժամանակ ով որտեղ պիտի լինի:

-Ինչու՞ չի ծավալվել, ինչու չի արվել դա:

-Հաջորդ հարցը դա էր՝ ղեկավարման բացակայությունը: Մոբիլիզացիա չի իրականացվել, կեղծ է մոբիլիզացիան, կամավորական անձնակազմի ներկայությունը: Ինձ միշտ քննադատում են, բայց մեկ է՝ ես դա միշտ հնչեցնելու եմ: Կամավորականությունը վնասակար է պատերազմի ժամանակ: Ռուսաստանի նման ավտորիտար երկրի պարագայում տեսեք, թե Վագները ինչ վնասակար գործունեություն է ծավալում Ռուսաստանում, իսկ մեր հասարակության համար պատկերացրեք՝ կամավորականությունը ինչ մեծ վնաս է տվել բանակին: Դու անձամբ ներկա ես եղել, տեսել ես՝ ամսի 30-ին (2020թ. սեպտեմբեր, հեղ.) 5000 մարդ ունեինք՝ կամավորական, որոնք հրաժարվել էին խնդիր կատարելուց, և սա ոչ միայն օգուտ չի բերում, այլև 5000 մարդու, որպեսզի պանիկա չստեղծեն, պետք է կերակրես, պիտի մարդ դնես իրենց վրա, որովհետև զենք կա ձեռքները, մի ուրիշ տեղ վնաս չտան, և քո ռեսուրսները պետք է վատնես դրա վրա: Պատերազմը բարդ գործ է, հեշտ չէ, դա գործողությունների շարան է, որ անընդհատ պետք է հետևես և կատարես և դժվարությունը պետք է ոչ թե շրջանցես, այլ հաղթահարես: Ով ասում է՝ մոբիլիզացիան չի աշխատում, վատ էր, դրա համար որոշեցի կամավորականությամբ զբաղվեմ, դա ոչ թե արդարանալու հիմք է, այլ՝ հանցագործության, որ դու քո գործողությունը չես կատարել և կատարել ես մեկ այլ գործողություն, որն ավելի մեծ վնաս է հասցրել: Շատ եմ վերլուծել և մի կարճ նախադասություն կասեմ՝ եթե մոբիլիզացիա չանեին, բանակի առկա ուժերով, միջոցներով մենք ավելի լավ վիճակում կլինեինք, քան թե մոբիլիզացիայով: Ուզում եմ շեշտել՝ այդ կամավորական մոբիլիզացիան ինչ վնաս է պատճառել բանակին:

-Մասամբ եմ համաձայն, ինչ-որ տեղերում հաջողվել է, իրենք կանգնել են զինվորների կողքին: Դա համատարած չի եղել, երևի կազմակերպված խմբեր են եղել:

-Էն լրագրողներից ես, որ պատերազմի առաջին օրից մինչև էսօր դրանով ես զբաղվում, կա մոբիլիզացիա, որը կատարվել է, ինչո՞ւ հակառակորդին չհաջողվեց երկրորդում ճեղքում իրականացնել, երրորդում, Ասկերանում, Մարտակերտում մասամբ չհաջողվեց: Գիտե՞ք ինչու, որովհետև միակ շրջաններն են, որտեղ մոբիլիզացիան իրականացրել են: Մոբիլիզացիան օգուտ է բերում, դուք պահեստազորից եկած բոլոր զինծառայողներին, որ հարցնում եք, ասում է՝ ինքը կամավոր է գնացել, կամավորական չի եղել, ինքը մոբիլիզացվել է, իրեն կանչել են, և նա գնացել է, ես նրանց առաջ խոնարհվում եմ, որովհետև իրենք են մեզ օգուտ բերել, բայց էն, որ մոբիլիզացիայից խուսափել է, գնացել է ինչ-որ ջոկատի մեջ է մտել, կամավորական եկել է, դրանց բոլորին պետք է գնդակահարել, իմ ասածներն էմոցիոնալ են լինելու, ուղղակի չընդունեք: Ես ուզում եմ հաջորդ պատերազմի համար հետևություններ անել, որովհետև ես գործողություններ եմ տեսնում, որ էլի տանում են դրան, դրա դեմը պետք է առնվի:

-Այսինքն հիմա՞ էլ է նման բան տեղի ունենում:

-Հիմա կանդրադառնամ, եթե պետք է: Կոնկրետ ինձ մոտ սարսափ է առաջանում աշխարհազոր բառը լսելուց: Ընդ որում՝ էդ խոսույթը նոր չէ, իմ ժամանակ էլ փորձել են մտցնել, նույնիսկ ինձնից առաջ, և ես այս արտահայտությունը միշտ օգտագործել եմ, ասել եմ՝ երբ այդ բառը ես լսում եմ, ինձ մոտ սարսափ է առաջանում: Պատերազմում են կանոնավոր բանակով, ոչ թե կիսազինվորական կառույցներով:

-Մենք աշխարհազորայինների հանդիպել ենք, իրականում հիմա ահագին տարածքներ իրենց հույսին են: Ես չգիտեմ, թե ինչու է ղեկավարությունը գնացել դրան: Դիրքեր կան՝ աշխարհազորայիններն են պահում, ինչու՞ բանակը չի պահում:

-Բանակը չի պահում, որովհետև նորից սխալ որոշումներ են կայացնում, պոպուլիստական: Պատերազմում եթե պոպուլիստական որոշումներ կայացնես, միանշանակ իմացի, որ պարտվել ես: Պիտի մոբիլիզացիա անեն, եռամսյա հավաքը սարքում են 24 օրվա, ի՞նչ պիտի դրանով լուծեն, էլի ձևական բաներ են, որ ասեն՝ պատրաստում ենք զորքը:

Մենք առաջ ենք անցնում, վերադառնանք հետ: Բանակի ծավալումը չի իրականացվել, ղեկավարման կետերի, զորամասերի: Պատերազմի ժամանակ նոր կազմավորվող ստորաբաժանումներ չեն ձևավորվել: Ֆիկտիվ մարդահավաք, քանակ են ապահովել: Ներդաշնակումը ամենակարևորն է, նորից եմ կրկնում՝ մեկ ներդաշնակված, պատրաստված դասակը՝ 31 հոգանոց, ավելի մեծ պոտենցիալ ունի, քան աշխարհի լավագույն 1000 զինվորը: Երբ ղեկավար կազմն ասում է՝ այսքան մարդ եմ ուղարկել, ես սարսափում եմ այդ բառերից, մարդ չպիտի ուղարկես, պիտի ուղարկես ստորաբաժանում և ստորաբաժանման մարտունակության աստիճանը պետք է նշես. ստորաբաժանումը, որը մարտունակ է 80 տոկոսով, ստորաբաժանում, որը մարտունակ է 90 տոկոսով, որոհետև 70 տոկոսից ցածր մարտունակությամբ ստորաբաժանում իրավունք չունես ուղարկելու, պետք է համալրես, ներդաշնակեցնես, նոր ուղարկես:

-Իսկ մարտունակության տոկոսն ո՞վ է որոշում:

-Աշխարհի փորձն է, որ եթե ստորաբաժանման 30 տոկոսը կորուստ է, նա չի կարող խնդիր կատարել, որոհետև էդ 30 տոկոսի բացակայությունը բացասական է ազդում 70 տոկոսի վրա:

-Դուք համալրվածությունը նկատի ունե՞ք:

-Մարտունակության տոկոսը և՛ զենքն է, և՛ անձնակազմը, և՛ պատրաստվածությունը: Եթե ընդհանուր ստորաբաժանումը ընկել է խոշոր հրետակոծության տակ , ունեցել է անձնակազմի 30 տոկոսի կորուստ, 20 սպառազինության կորուստ, պարզ է, որ ստորաբաժանումը ուրիշ տեղ խնդիր չի կարողանալու կատարել, որովհետև ընկճված է, և անձնակազմի քանակը և սպառազինությունը չեն բավարարելու խնդիրը կատարելու համար: Սրանք համաշխարհային նորմաներ են, որոնք ես չեմ սահմանել, և Ռուսաստանը չի սահմանել, որովհետև վերագրելու են, թե ռուսական բանակի գեներալ է, դրա համար է իրենց նորմաներն ասում, բայց սա ՆԱՏՕ-ի բանակի նորմաներն են, այնտեղ ավելի պակասի դեպքում են արգելում՝՝ 80 տոկոսի դեպքում թույլ չեն տալիս ընդգրկել պատերազմի ժամանակ:

-Մի բան ավելացնեմ, մեր ուսումնասիրության ընթացքում, որ միչև հիմա էլ անում ենք, տեսնում ենք, որ բանակում՝ համարյա ոչ մի տեղում գումարտակները, ստորաբաժանումները համալրված չէին, անձնակազմերն ամբողջական չէին: Ինչու՞ էր էդպես: Օրինակ՝ 7-հոգանոց դասակ կար:

-Ներդաշնակված 7 հոգանոց դասակին եթե ավելացնես 2 հոգի, պատրաստ է, էդ 2-ը արագ ներդաշնակվելու են, իսկ եթե 9 հոգուց 5-ը չկա, 4-ի վրա եթե 5-ը ավելացնես, չես կարող, ժամանակ է պետք ներդաշնակման համար, առնվազն 1 շաբաթ, որպեսզի էդ մարդիկ գոնե իրար անուն, ազգանունը հիշեն, իմանան իրենց բնավորությունը, որովհետև իրար հետ պետք է մարտ վարեն:

-Էդ առաջին պատերազմից էլ մնացել էր, երբ որոշում էին՝ ով պետք է գնա հետախուզության, օրինակ ասում են՝ չէ, սրա հետ չեմ գնա հետախուզության, որովհետև մի անգամ գնացել է, գիտի, թե իրեն ոնց է պահելու, այսինքն՝ հետը պետք է մարտ վարած լինես, որ իմանաս՝ ում վրա ինչ հույս ես դնում:

-Եթե մարտ չկա, ապա հրաձգարանում պետք է զորավարժությունների ընթացքում տեսնես՝ ինչպես է մարտի դաշտում իրեն պահում:

-Հիմա մեր կամավորներից որ խոսում ենք, իսկապես մարդիկ կային, որ երբեք չէին կրակել:

-Կարծում եմ, որ ես նորմալ զինվորական եմ, եթե ինձ նման 1000 մարդ հավաքեք մեկ տեղում և ուղարկեք մարտի դաշտ, մենք բոլորս վնաս ենք տալու բանակին, էն սպառազինությունը, որ մեզ տաք, տանելու եք տաք թուրքերին, ինձ վրա բերեցի օրինակը, որ հասկանաք: Ներդաշնակումը կարևոր է, մարդկանց նշանակել՝ ով ինչով պետք է զբաղվի և վարժեցնել: Ներդաշնակում՝ նշանակում է մարտի դաշտում ով ինչ պետք է կատարի, և դրան պետք է վարժեցնես, սովորեցնես, կրկնես, բացատրես, նորից վարժեցնես, նորից կրկնես, դա կոչվում է պատրաստություն:

-Նորից վերադառնանք այն կետին, որտեղից շեղվեց զրույցը՝ ծավալումը:

-Ծավալում տեղի չի ունեցել, մեկ օրինակ եմ բերում՝ ինչու մենք անհաջողություն կրեցինք: Հասարակության 90 տոկոսը Ջաբրայիլի զորամասի վրա, այսպես ասած, նեղացած է, որ ճեղքումն այնտեղ է եղել: Ինչու՞ է այնտեղ եղել, ինչո՞ւ է Մատաղիսում եղել: Գումարտակը, որտեղից ճեղքում են արել, էդ գումարտակն իր գումարտակի եռակի չափ մարդ է սպանել, իրենց զորամասի կրկնակի չափ տեխնիկա է ոչնչացրել, մենակ էդ գումարտակը, բացի էդ՝ մարտի ժամանակ ինքն էլ է կորուստներ ունեցել, պարզ է, և քանի որ համալրում չի իրականացվել, այլևս այդ ճնշմանը չի դիմացել, իսկ հակառակորդը հարձակման ժամանակ, երբ գլխավոր հարվածի ուղղությունը որոշել է, երբ կորուստներ է ունեցել, անընդհատ թարմացրել, նոր ուժեր է մտցրել: Եվ էդտեղ, որտեղ որոշակի հաջողություններ է ունենում, սկսում է զարգացնել, ինչու՞ 9-րդ պաշտպանական շրջանը, որովհետև զորամասի համալրում չի իրականացվել:

-Էդ գումարտակի մասին ես էլ մի փոքր ավելացնեմ, իսկապես իրենք առաջին շաբաթը՝ 6 օր, կատաղի մարտերի մեջ էին: Բազմաթիվ զոհեր են ունեցել, նրանք նահանջել են, դիրքավորվել են, մի անգամ փորձել են հետ գրավել, մի քանի դիրք հետ են գրավել: Իրենք կարողացել են դիմադրել և երբ հոկտեմբերի 3-ին դուրս են եկել, չեն նահանջել, իրենց հանել են, որովհետև գրեթե սպառվել էին:

-Էդ գումարտակի հրամանատարական կազմի հիմանական մասը՝ ղեկավար կազմը, զոհվել է:

-Մի տեսակ անարդար է իսկապես, Ջաբրայիլը թիրախ են դարձրել՝ էդ ճեղքումը, բայց իրականում, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ամենակատաղի մարտերն էդ հատվածում են եղել:

-Եվս մեկ օրինակ բերեմ, ես ասացի, չէ, որ մոբիլիզացիա չլիներ՝ ավելի լավ արդյունք ցույց կտայինք, քան մոբիլիզցիայի պարագայում: Հակառակորդի կորուստները, պաշտոնապես որ հրապարակել են 2800 մարդ, հենվում եմ դրա վրա, դրանցից 2000-ը մինչև հոկտեմբերի 3-ն է: Ես ասում եմ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրելու, այլ ապագայի համար, ճիշտ հետևություններ կատարելու համար: Ինչո՞ւ ամսի 3-ից կամ 7-ից հետո մենք սկսեցինք ունենալ անհաջողություններ, սա էլ ունի պատճառներ: Ծավալումը չի իրականացվել՝ մոբիլիզացիայի և առկա ստորաբաժանումների ըստ մարտակարգի ճիշտ բաշխումը, ըստ մարտական խնդիրների:

-Հիմա գանք բուն պատերազմի վարման փուլ: Բոլորը որոշել են, որ իրենք պետք է ղեկավարեն մարտ, որի ունակությունը չունեին:

-Բոլորը՝ ու՞մ նկատի ունեք։

-Կարծում եմ՝ միայն հավաքարարները չէին ուզում բանակի ղեկավարման կետում լինել, մնացած բոլորն ուզում էին մտնել բունկեր, տխրահռչակ բունկեր, որովհետև թվում էր, թե ինֆորմացիան՝ ի դեմս պարոն Արծրունի «Հաղթելու ենք»-ի, խաբված ժողովուրդը, ղեկավար կազմը՝ խաբված երևի, իրենք էլ չգիտեին, որ պարտվում ենք: Լսում էր ոչ թե օֆիցիալ ինֆորմացիան, ի դեպ, պետք է ասեմ, որ դա էլ էր ոչ ճշգրիտ զեկուցվում, այլ լսում էին Արծրունին, որ հաղթելու ենք, բոլորը ուզում էին այդ հաղթանակի դրոշը իրենք բռնեն, երևան և նկարվեն: Սա ինձ համար կարևոր չի, բայց գիտե՞ք ինչ վնաս է պատճառում ղեկավարման կետում օտար մարդկանց առկայությունը:

-Հոկտեմբերի 8-ին ես էլ մտածեցի, որ ղեկավարությունը չգիտի, թե ինչ է կատարվում, ես նույնիսկ մտածում էի, որ իրենք էլ, Արծրունին լսելով, ստերին հավատում են՝ Շտաբի պետը, Պաշտպանության նախարարը:

-Ճիշտն ասած՝ ես հարցրել եմ զինվորական ղեկավար կազմին, ասել եմ՝ դուք ղեկավարությանը զեկուցո՞ւմ եք իրական իրավիճակը, իրենք ինձ ասում էին՝ հա, բոլոր դեպքերում Պաշտպանության բանակում ես պարտադրել եմ, որ ամեն օր գրավոր զեկուցեն՝ փաստաթղթավորված, մեր կորուստների մասին, իհարկե, որոշ շեղումներ կարող են լինել, և մեր վիճակի մասին ամեն օր ժամը 7-ին կամ 5-ին պետք է զեկուցեին:

-Շարունակենք բունկերից խոսել:

-Ղեկավարման օրգանները չեն բացազատվել, Պաշտպանության բանակի շտաբի պետը, որ ղեկավարման օրգան է, իրավունք չունի ղեկավարման կետից մի միլիմետր բացակայի, չգիտես ինչ պատճառով՝ հայտնվում է ինչ-որ զորամասում պատասխանատու, որն անթույլատրելի է: Նույնը այստեղի շտաբը: Գլխավոր շտաբը պետք է Գորիսում` հարավային ուղղությամբ ստորաբաժանումների կառավարման, ղեկավարման օրգան բացազատված լիներ, չի բացազատվել: Մեկից մինչև 24 ժամվա ընթացքում պետք է բացազատվեր, որպեսզի կառավարեր հարավային ուղղության տարբեր ստորաբաժանումները։ Մենք գիտեինք՝ այնտեղ մենակ պաշտպանության բանակը չի լինելու: Ընդ որում, 24 ժամից հետո 9-րդ պաշտպանական շրջանը չպիտի ենթարկվեր Պաշտպանության բանակին, պիտի ենթարկվեր էդ խմբավորման հրամանատարին: Էդ ուղղությունը պարզ է, որ լինելու էր բարդ՝ մի կողմից Պաշտպանության բանակի հրամանատարի խնդիրը մի քիչ կթեթևանար, երկրորդը՝ որպեսզի մեր հայկական զինուժը բոլոր ջանքերը կենտրոնացներ էդ ուղղությամբ, և ընդհանուր ղեկավարման օրգանը այնտեղ բացազատվեր: Այն այդպես էլ չի բացազատվել այնտեղ:

Հայաստանից ստորաբաժանումներն ուղարկվել են ոչ կոմպլեկտավորված: Հիմա խոսքս զինվորականներին է ավելի շատ ուղղված, թող լսեն: Չի թույլատրվում մարտկոց ուղարկել որևէ խնդիր կատարելու, առնվազն դիվիզիոն պետք է ուղարկես, ընդ որում՝ դիվիզիոնը պետք է ուղարկես կոմպլեկտավորված՝ իր կապի դասակով, իր ամեն ինչով, իր ապահովման ստորաբաժանումներով: Երբ ես լսում էի, թե ինչ էին ուղարկում, օրինակ՝ 8 հատ հրանոթ, էլի էդ բառերից սարսափ էր առաջանում, չեն ասում՝ մի դիվիզիոն ենք ուղարկել, ութ հրանոթով դիվիզիոն: Դիվիզիոնը ներդաշնակված ստորաբաժանում է, ութ հատ հրանոթը մետաղի ջարդոն է, եթե ոչ ներդաշնակված ստորաբաժանում է: Ստորաբաժանումները, որոնք ընդգրկվել են այդ հատվածի ուղղությամբ, կոմպլեկտավորված չեն եղել: Ավելին, մեկ ստորաբաժանումը կարող է տարբեր ուղղություններում խնդիր ունենալ: Օրինակ՝ զորամաս է եղել, որը երեք տեղ խնդիր է ունեցել: Դե արի կառավարի կամ ապահովի, և սա բերել է ստորաբաժանումների ոչ ներդաշնակմանը, հարևանը չգիտի՝ իր կողքին ով է, փոխգործակցությունը կազմակերպված չի, սա կարճ եմ ես ասում, թերությունները բավականին շատ էին: Ինչպես կարելի էր անել էս պատերազմի ժամանակ, ասել եմ, բայց ասածներիս չեն հետևել, Աստված իրենց հետ:

-Վերադառնանք բունկեր, Դուք պատերազմի սկզբից բունկերում էիք լինում, այսինքն՝ հանգիստ գնում էիք, ի պաշտոնե, հետո, ինչ-որ մի փուլի Ձեզ ասացին, որ չպետք է գնաք, այդ պատմությանը գուցե մի անգամ էլ անդրադառնաք:

-Չեմ ուզում անդրադառնանք: Արդեն անդրադարձել եմ, Աստված իրենց հետ, իմ հոգին հանգիստ է, այդ ժամանակ փորձել եմ ինչ-որ բանով օգտակար լինել:

-Հոկտեբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ԱԱԾ-ի տնօրեն Արգիշտի Քյարամյանին: Այդ ժամանակ ասում էին, թե պատճառն այն է, որ իր ենթակայության հատուկ ջոկատայինները չեն կատարել հրամանը: Բայց ես իմացել եմ, որ պատճառը Դուք եք, նա չի կատարել Ձեզ ձերբակալելու՝ Նիկոլ Փաշինյանի հրամանը:

-Ես վստահ չեմ, ինչը որ 100 տոկոսով չգիտեմ, չեմ կարող ասել, որ այդպես է եղել: Կարող եմ ասել, որ Արգիշտի Քյարամյանը իր պաշտոոնից ազատվելուց մինչեւ պատերազմի ավարտը եղել է Արցախում և Հայաստանից եկած միակ զուսպ, դաստիարակված մարդն է եղել, ինձ համար շատ կարևոր են այդ նրբությունները։

-Խոսենք մեր ունեցած զինատեսակների մասին, որոնք չգիտեմ՝ բավարա՞ր էին, արդյոք, էդ փուլում դիմակայելու համար, կարողացե՞լ ենք օգտագործել մեր ունեցած ներուժը:

-Թող մեծ խոսքեր չհնչեն, պատերազմն արվեստ է, օրինակ՝ շինարարությունը արվեստ չի, արհեստ է, գեղանկարը արվեստ է: Արվեստը ավելի վեր բան է, պատերազմը արվեստ է, որ պետք է կառավարես: Նկարիչը մեկ վրձնով այնպիսի նկար է ստեղծում, որ միլիոնավոր մարդիկ, այդ նկարը նայելով, հիանում են: Պատերազմի արվեստի մասնագետները մի փոքր խմբով այնպիսի մարտ են վարում, որը ծնկի է բերում հազարավոր թշնամիների: Օրինակները վառ են, մի մասը դու գիտես: Մեկ օրինակ բերեմ ընդամենը առաջին պատերազմից:

Ես օրինակն եմ բերում՝ ուղղակի հիշեցնում եմ քեզ: Հիշո՞ւմ ես Մաճկալաշենի, Ֆիզուլի ուղղությունը՝ քանի տանկ էր գալիս մեզ վրա: 40 տանկ, ես քեզ հիշեցնեմ, էդքան ԲՄՊ, երևի 2000 զինվոր, ու քանի՞ հոգի էինք մենք: Ես քեզ օրինակն եմ բերում, հիշո՞ւմ ես քանի տանկ խփեցինք, հիշեցնեմ՝ 12 տանկ ենք խփել, 6 հատ ԲՄՊ: Ունեինք ընդամենը մեկ հատ Ֆագոտ և մեկ հատ տանկ:

Ճիշտ դիրքավորումը, ճիշտ մարտ վարելը, ճիշտ կառավարելը բերում է հաղթանակ:

Հիմա ասեմ՝ ինչու եմ այս օրինակները բերում: Երբ Գլխավոր շտաբի պետը կիրառման պլանը զեկուցում է, ընդ որում՝ շատ ուշ, որն անթույլատրելի երևույթ է, պարզվում է՝ մոտ մեկ տարվա չափ զինված ուժերը չի ունեցել կիրառաման պլան: Այդ ամբողջ զեկույցը վերածել են նորից նյութականի, ես անդրադարձա, ես այնտեղ խոսք խնդրեցի և ասացի, որ նյութականով հաղթանակ չեն տանի և մի քանի օրինակ բերեցի, հենց մեր օրինակը բերեցի, եթե դուր չի գալիս, քանի որ դուք մասնակից չեք եղել էդ պատերազմին, այդ օրինակը ձեզ համար խորթ է, վերցրեք, օրինակ, վատագույնը՝ ԻԳԻԼ-ի օրինակը, վերցրեք Աֆղանստանի ժողովրդի օրինակը, վերցրեք չեչեններին: Երբ որ դու ցանկություն ունես հաղթելու, հաղթում ես: Մնում է ուժերի, միջոցների ճիշտ տեղաբաշխումը: Մենք ունեինք ավելի շատ, քան ունեինք առաջին պատերազմի ժամանակ, ասում եմ համեմատական մեր հակառակորդի: Առաջին պատերազմում մեր հակառակորդի ուժերի և միջոցների հարաբերակցումը հօգուտ հակառակորդի է եղել, ավելի մեծ, քան թե 2020թ.-ի սեպտեմբերին, այսինքն՝ դա պատրվակ բերել չի կարելի և ես ձեզ ասում եմ՝ չի կարողացել ճեղքել հակառակորդը, մինչև մենք չենք սկսել կազմաքանդել բանակը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս թեմայով

Վարդապետյանը ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատար... Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այր... Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանը տեսանյու... ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստ... Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրե... Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանո... Հարցազրույց տվեցի Հանրային հեռուստատեսությանը... «Mercedes CLS»-ի վարորդը ավտոմեքենան վարում է... Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտնե... Որոնվում է տեսանյութում պատկերված անձը Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը Իս... 2023-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ-ու... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատո... Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկա... ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նա... Արձանագրվել է 10 պատահար․ 11-ը՝ ստացել են տար... Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակների... Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռ... Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ նե... Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն Իրանը նոր ցենտրիֆուգներ կգործարկի՝ ի պատասխան... Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու... Մանչեսթեր Սիթիում արձագանքել են Գվարդիոլայի հ... Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգ... Նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեութ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Թմրանյութի հայտնաբերման դեպքերով կազմված փաստ... Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի ... Մեր չքնաղ հայրենիքը տարվա տարբեր եղանակներին.... Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնակա... Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող ան... Աստղագուշակ՝ նոյեմբերի 22-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ մոտոցիկլի վարո... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի... 3 միլիոն դրամը փող չէ՞. ծառայողական քննությու... Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատո... Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ» Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. հիվանդությունը... Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել... Փաշինյանը «հեղափոխական մուրճը» հանել է. հերթը... Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը... Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքնե... Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկ... ՄԱԿ-ը կոչ է արել կանխել Ուկրաինայում հակամարտ... 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. ... Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan