Բերդի ոստիկանները հայտնաբերեցին գազալցակայանում թաքցրած թմրանյութը
Հունիսի 13-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տավուշ-Այգեպար ճանապարհի գազալցակայանի աշխատակիցը տաղավարում պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ձեռնարկվեցին միջոցառումներ, և գազալցակայանի տաղավարի սեղանի դարակում հայտնաբերվեցին կանեփի տերևներ, նաև` թմրանյութ օգտագործելու միջոցներ:
Բերդի 36-ամյա բնակիչը հայտնեց, որ տերևներն ինքն է քաղել տաղավարի մոտ աճած թփերից ու դարակում չորացրել` անձամբ օգտագործելու համար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: