ԵՄ-ն ուշադիր հետևում է. բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն. Կլաար
Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին: Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, ինչից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը», - գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանական կողմից նույն ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդվել էր նաև նախօրեին: