Կարկուտը բերքին զգալի վնաս է հասցրել. ոչ մի տեղ հակակարկտային կայանք չի աշխատել (լուսանկարներ)
«Բերքառատ Հայաստան» խմբի հիմնադիր Հայկ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի 3 տարբեր շրջաններում ուժեղ կարկուտ և հեղեղային անձրևներ են եղել՝ Լոռու մարզի Սպիտակի շրջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջան, Սյունիքի մարզի Սիսիանի շրջան։
Ոչ մի տեղում հակակարկտային կայանքներ կա՛մ չկան, կա՛մ չեն աշխատել այնպես, որ կանխեն նման աղետը։
Հողագործների բերքին զգալի վնաս է հասցվել»։