Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 12, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ներգործության և շորթման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հափշտակության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անառակաբարո արարք կատարելու՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության և սպանության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: