Միհրան Պողոսյանին ՌԴ-ն կհանձնի՞ Հայաստանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի գաղտնի ռեժիմով փակ քննարկման ժամանակ պատգամավորներին վստահեցրել էր, որ Հայաստան բերված մեկ տոննա կոկաինի գործով կասկածյալ Միհրան Պողոսյանին հաստատ ՌԴ իշխանությունները հանձնելու են Հայաստանին։ ԴԱՀԿ նախկին պետը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը «հեղափոխությունից» հետո, քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով, ապաստանել է ՌԴ-ում։ Հայտնի է, որ ՌԴ-ն չի արտահանձնում իր հարկի տակ ապաստանած Գեւորգ Կոստանյանին, Միքայել Հարությունյանին, Միքայել Մինասյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ այլոց։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ իրավապահների հետ բանակցություններ են գնում՝ Հայաստանում վերջերս ձերբակալված քրեական հայտնի հեղինակություններից մեկին Պողոսյանի հետ փոխանակելու շուրջ։ Ձերբակալվածի ինքնությունը մեզ չհաջողվեց պարզել, նա ազգությամբ հայ է, ՌԴ քաղաքացի, բայց Ռուսաստանի համար անչափ կարեւոր է նրան ստանալը, ուստի չի բացառվում, որ փոխանակումը տեղի ունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: