Վիկա Մարտիրոսյանի և Իվետա Մուկուչյանի համատեղ լուսանկարը
Իվետա Մուկուչյանն օրեր առաջ լսարանի դատին է հանձնել իր նոր ամառային երգը՝ «Մի քիչ երկար համբուրիր»: Այն հասանելի է երգչուհու յութուբյան ալիքում:
Պարուհի Վիկա Մարտիրոսյանը հրապարակել է համատեղ լուսանկար՝ տեղեկացնելով, որ երգի պարային հատվածների հեղինակը հենց ինքն է, իսկ լուսանկարներին կից գրել է.
«Սիրում եմ իր երաշժտական ոճը, աշխատելու ձևը, մի խոսքով Իվա Դիվա Love You: Շնորհակալ եմ, որ այս անգամ նորից ինձ վստահեցիր քո ամառային հիթը և թրենդը: Ճիշտ է այս անգամ պարը մի քիչ ավելի դժվար է սովորելու համար, բայց կարևորը տարբերվում է մյուսից: Ինչպես կասեր Իվետան՝ մի թամբալացեք սովորեք, պարեք և տարածեք»: