Իլոն Մասկը ծաղրել է Մեգան Ֆոքսին
Իլոն Մասկը որոշել է կատակել Մեգան Ֆոքսի հետ. համենայն դեպս այդպես են մտածում համացանցի օգտատերերը: SpaceX-ի հիմնադիրն օրերս թվիթ է հրապարակել՝ «Փնտրում եմ կախարդության և պրոպագանդայի փոխնախագահ»: Հանրությունն անմիջապես կարծել է, որ այս կերպ ձեռներեցը ծաղրել է դերասանուհուն։
Բանն այն է, որ Մեգանը նախօրեին հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում։ ԱՄՆ Կոնգրեսի նախկին թեկնածու Ռոբի Սթարբաքը հայտարարել է, որ իբր դերասանուհին ստիպում է իր որդիներին զգեստներ հագնել: Հայտնին չի լռել և կոշտ ձևով պատասխանել է իրեն վիրավորողին: Նա գրել է. «Ես չեմ ուզում ուշադրություն դարձնել քեզ վրա, քանի որ դու ակնհայտորեն ընկած ես դրա հետևոից, բայց թույլ տուր քեզ մի բան սովորեցնել։ Անկախ նրանից, թե ինչի եք պատրաստ հարստության, իշխանության, հաջողության կամ փառքի համար, երբեք մի օգտագործեք երեխաներին որպես ցատկահարթակ կամ սոցիալական արժույթ: Հատկապես չարամիտ ու սխալ պատրվակով»։
Մեգանն ավելացրել է. «Իմ երեխայի գենդերային ինքնության օգտագործումը՝ ձեր քաղաքական արշավի վրա ուշադրություն հրավիրելու համար, ձեզ սխալ կողմի վրա է դրել։ Ինձ բազմիցս այրել են խարույկի վրա քեզ նման անվստահ, նարցիսիստ, անարժեք իմպոտենտները, բայց ես դեռ այստեղ եմ: Դուք կապվել եք սխալ կախարդի հետ»,- եզրափակել է դերասանուհին:
Twitter-ի օգտատերերից մեկը Իլոն Մասկի գրառման տակ գրել է, որ Մեգանը «վատ է քարոզչության մեջ»։ Ինչին միլիարդատերը պատասխանել է, որ «ոչ ոք կատարյալ չէ»։