Մեսսին ասել է՝ կմասնակցի ԱԱ-2026-ին, թե ոչ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ դժվար թե մասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը:
Մեսսին իր կարիերայի ընթացքում մեկ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն նախորդ տարի Կատարում կայացած մրցաշարում։
«Կարծում եմ՝ ոչ։ Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Կտեսնեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ, բայց սկզբունքորեն ոչ, ես չեմ գնա հաջորդ աշխարհի առաջնությանը»,-ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 3-ից հուլիսի 8-ը։ Մրցաշարի ընթացքում Մեսսին կդառնա 39 տարեկան։