Ոչ թե շուն էր, այլ սև արջ․ ծովափին հանգստացողներն անակնկալի են եկել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեսթին քաղաքի մարդաշատ լողափում հանգստացողները սև արջին շփոթել են շան հետ, որը որոշել է լողալ օվկիանոսում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox 13 News-ը։
Ականատեսներից մեկը՝ Քրիս Բարրոնը, պատմել է, որ հանգստացողները, ովքեր եղել են ծովափին, ջրի մեջ մեծ կենդանի են տեսել։
«Շատերը սկսեցին լողալ դեպի ափ։ Սկզբում ես անհանգստանում էի, որ դա շնաձուկ է: Հետո մոտեցավ ու մտածեց, որ շուն է»,- ասել է նա։