Ալբան կարող է տեղափոխվել Ինտեր Մայամի
Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Բարսելոնայի» նախկին պաշտպանն ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ից մի ակումբի հետ, որտեղ վերջերս է տեղափոխվել կատալոնական ակումբի նրա նախկին թիմակից Լիոնել Մեսսին։
Բացի այդ, Ալբան երկու առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից.
Ժորդին դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Ֆուտբոլիստը դա կանի առաջիկա շաբաթների ընթացքում, փոխանցում է ArmSport.am-ը։