Արցախում վերանայվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը գրել է, որ հաշվի առնելով խնդրի արդիականությունը և այդ հարցով իրեն պարբերաբար ներկայացվող դիմումները՝ իր կողմից տրվել էր բնակարանով չապահովված՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց և վթարակային շենքերից տեղափոխված բնակիչների բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ֆինանսական աջակցության չափերը վերանայելու հանձնարարական:
«ԱՀ բնակարանային կոմիտեի կողմից երեկ ավարտին են հասցվել խնդրի լուծմանն ուղղված՝ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով շահառու ընտանիքներին տրվող ֆինանսական աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով: Ըստ այդմ՝ առաջարկվել է 1 հոգուց բաղկացած ընտանիքի անդամին տրամադրել 60 000 դրամի չափով աջակցություն, 2-ի դեպքում՝ 80 000 դրամ, 3-ի դեպքում՝ 120 000 դրամ, 4-ի դեպքում՝ 140 000 դրամ, 5 և ավելիի դեպքում՝ 160 000 դրամ:
Կառավարության որոշումն ընդունվելուց հետո այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ: