ԱՄՆ-ում մոդելը Բայդենի հետ լուսանկարվելուց հետո հանել է հագուստը Սպիտակ տան բակում (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահի կեցավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև:
Tert.am-Ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը տրանսգենդեր դերասանուհի և մոդել Ռոուզ Մոնտոյայի մասին է, որը եղել է ԼԳԲՏՔ+ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության հյուրերից:
27-ամյա մասնակիցը Սպիտակ տան պարտեզում լուսանկարվել է նախագահ Ջո Բայդենի հետ: Որոշ ժամանակ անց նա հանել է բլուզն ու կիսամերկ մնացել:
Ավելի ուշ Մոնտոյան հավելել է, որ Վաշինգտոնում հանրային վայրում մերկանալը կարգազանցություն չէ:
Պարբերականը նշում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահը, դիմելով ներկայներին, ասել է, որ «նրանք իր հանդիպած ամենաքաջ ու ոգեշնչող մարդկանցից են»: