Սիրիայում ամերիկյան ուղղաթիռի վթարի պատճառով 20-ից ավելի ԱՄՆ զինվորական է տուժել
Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով տուժել է 22 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությունը Twitter-ում:
«Հունիսի 11-ին Սիրիայի հյուսիս-արևելքում ուղղաթիռի հետ կապված միջադեպի պատճառով ԱՄՆ 22 զինծառայողներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Զինծառայողները բուժում են ստանում. 10 մարդ տարհանվել է կենտրոնական հրամանատարությունից դուրս գտնվող ավելի մասնագիտացված հաստատություններ», - ասվում է հրապարակման մեջ։
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության՝ միջադեպի պատճառները հետաքննվում են: Միաժամանակ հաղորդվում է, որ «թշնամու կողմից կրակ չի բացվել»: