46-ամյա կինն ընկել է շենքի պատուհանից և մահացել
Եկատերինբուրգում կինն ընկել է բազմահարկ շենքի պատուհանից և մահացու վնասվածքներ ստացել․ այս մասին հաղորդում է ռուսական Ռեն գործակալությունը։
Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը։ Ըստ տեղեկությւնների՝ մահացածը Եկատերինբուրգի 46-ամյա բնակիչ է։ Իրավապահ մարմինների տեղեկություններով՝ նրա մահը քրեական բնույթ չի կրում։
«Այդ փաստով անցկացվում է ընթացակարգային ստուգում»,- հայտնել են Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեից։
Միջադեպի մանրամասները հետաքննվում են, փոխանցում է Mediahub-ը։