Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել
Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան հունիսի 12-ին հրաժարական է տվել նախարարների կաբինետների ղեկավարների ծրագրված ռոտացիայի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին նրա հայտարարությունը հաղորդել է Ռադիո Ռումինիան:
«Այսօր եկել է այն պահը, երբ ես ավարտում եմ իմ աշխատանքը որպես վարչապետ, ինչից անմիջապես հետո կունենանք ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել նոր կառավարության հաստատումը»,-նշել է նա:
Չուկան հույս է հայտնել, որ դա տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ:
Վարչապետների ռոտացիան պետք է տեղի ունենար մայիսի 26-ին, սակայն այն հետաձգվել է ուսուցիչների գործադուլի պատճառով։ Վարչապետի հրաժարականից հետո, ընդունված ընթացակարգի համաձայն, կհետևեն խորհրդակցությունները նախագահի և իշխող կ կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների հետ: Նրանց եզրակացությունների հիման վրա պետության ղեկավարը կնշանակի նոր վարչապետ: