Վին Դիզելը հայտնել է «Ֆորսաժ 11»-ի թողարկման ամսաթիվը
Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Վին Դիզելը հայտնել է մրցարշավային էպոպեայի 11-րդ մասի թողարկման ամսաթիվը։ Նրա խոսքով՝ «Ֆորսաժ 11»-ի պրեմիերան նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 4-ին:
«Ֆորսաժ 10»-ի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 19-ին: Մինչ օրս այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 617 միլիոն դոլար:
Ըստ սյուժեի՝ ֆիլմը պատմում է, թե ինչպես է չարագործ Դանթեն վրեժխնդիր լինում գլխավոր հերոս Դոմինիկից՝ իր հոր մահվան համար։ Ֆիլմում կան կադրեր «Ֆորսաժի» նախորդ մասերից՝ հանգուցյալ Փոլ Ուոքերի մասնակցությամբ, փոխանցում է showbiz.am-ը։