Փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության․ Ռուբեն Մելիքյան
Այսօր հայտնի դարձավ ոստիկանների ու պարեկների կողմից փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մասին։ Տեղի ունեցածին արձագանքել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն՝ առանց «գործուն զղջալու» հիմքով ազատվելու հնարավորության Վերջակետ։ Այս կոշտ դիրքորոշումը պետք է անսակարկելի լինի։
Հ․Գ. Հանուն ճշմարտության՝ պիտի ասեմ, որ ոստիկանության բաժիններում ցայսօր ես միայն հարգանք եմ տեսել։ Կենտրոնի բաժնում՝ առավել ևս։ Ուստի զարմացած եմ այս միջադեպով։ Մյուս կողմից, Կարեն Ալավերդյանին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից. դասավանդել եմ և նրան կարող եմ միայն դրական բնութագրել»,- , գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվարդ Տիգրանյանն էր ահազանգել, որ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: