Ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել փաստաբանի նկատմամբ․ Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ / մամուլի խոսնակ, փաստաբան Սոս Հակոբյանը գրել է գործընկերոջ նկատմամբ բռնության մասին։
«Լկտիության ու հանցավորության հերթական դրսևորումը՝ ձեռնաշղթաներ ու արցունքաբեր գազ են կիրառել փաստաբանի նկատմամբ այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր պաշտպանել իր վստահորդին հանցավոր ոստիկանների ծեծից...։
Պետք է մեկ բռունցք դառնանք, այլ ձև չկա»,- գրել է նա։
Ենթադրյալ բռնության ենթարկված փաստաբանը Կարեն Ալավերդյանն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել էր, որ ոստիկանության կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը «ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության»: