Տարեց կինը, որին պատրաստվում էին թաղել, սկսել է կենդանության նշաններ ցուցաբերել
Տարեց կինն Էկվադորում, որին հարազատները պատրաստվում էին թաղել, կենդանության նշաններ է ցուցաբերել, News.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է El Universo թերթը։
«Ուրբաթ Մարտին հիվանդանոցի (Բաբայո քաղաք) բժիշկը հարազատներին է հանձնել Բելայի մարմինը, որը մահացել էր»,- նշել է ԶԼՄ-ն։
Բելան մի քանի ժամ մնացել է դագաղում։ Երբ դագաղի կափարիչը բացել են, որպեսզի մարմինը նախապատրաստեն թաղման, կնոջ որդին և մյուս հարազատները տեսել են, որ նա ողջ է։
Բժիշկներն առայժմ կատարվածի համար բացատրություն չունեն։ Գուցե Բելան կատալեպսիայի մեջ էր ընկել՝ անշարժ վիճակ, որը կարող է տևել մի քանի օր։ Կինն այժմ հիվանդանոցում է։ Հարազատները քննարկում են հիվանդանոցի դեմ դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը։