Ստամբուլում շորթողները դանակահարել են ռուս զբոսաշրջիկին
Ստամբուլի կենտրոնում շորթողների հետ ծեծկռտուքից հետո ռուս զբոսաշրջիկ է մահացել: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Habertürk հեռուստաալիքի տեղեկատվությանը։
«Ստամբուլի Թաքսիմ թաղամասում բառացիորեն սարսափ է տեղի ունեցել։ Ռուս զբոսաշրջիկ Վյաչեսլավ Նեչիպորչուկը, որը կռվել է չորս հոգու հետ, ըստ խոսակցությունների՝ շորթողների հետ, դանակահարվել է», - հաղորդել է հեռուստաալիքը։
Զբոսաշրջիկը մահացել է։ Հարձակվողները դանակով հարվածել են զբոսաշրջիկի սրտին։ Նա դիմադրել է, երբ փորձել են խլել նրա հեռախոսը: