Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկիին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որում նա «մտերմություն է հայտնել տառապյալ ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամեն ինչ անելու այս տառապանքին վերջ տալու համար»։
Այս մասին հայտարարել է ուկրաինական կարգավորման գծով պապական հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Ձուպին, որը վերջերս է վերադարձել Կիևից, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ։, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է նպաստենք խաղաղության հնարավորինս արագ հաստատմանը, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար», - ասվում է նամակում։
«Ես գնացել էի Կիև՝ ասելու. «Մենք ձեզ հետ ենք և որքան որ կարող ենք, կօգնենք ձեզ խաղաղության հասնել», - ասել է Ձուպին: