Յոհաննես Բյոն ասել է, որ իրեն օձ է խայթել
Նորվեգացի բիաթլոնիստ, աշխարհի 17-ակի չեմպիոն Յոհաննես Բյոն հայտնել է, որ իրեն իժ է խայթել։ Դա տեղի է ունեցել Կոնգսվինգերում գտնվող մարզիկի տանը, երբ նա աշխատում էր այգում։
«Երբ գնացի տուն, տեսա, որ արյուն է հոսում ոտքիս վրայով։ Ես տեսա երկու խայթոց: Հեշտ էր կռահել, թե ինչ է տեղի ունեցել։
Ես ինձ ապահով էի զգում, ինձ խնամում էին։
Հուսով եմ, որ այս ամենից հետո կստանամ նույն կախարդական ուժերը, ինչպես Սարդ-մարդը սարդի խայթոցից հետո»,- Բյոի խոսքերն է մեջբերում NRK-ն։
Աղբյուր ArmSport.am