Վրաստանում ավտոմեքենաների կատալիզատորների արտահանումը կարգելվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ երկրից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումն արգելվելու է։
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Վարչապետը նշել է՝ Վրաստանում աղտոտված օդի հիմնական պատճառներից մեկն առանց կատալիզատորի մեքենաների անկանոն կայանումն է։
Կառավարության ղեկավարի խոսքով, կատալիզատորների հարցը «վերածվել է բիզնեսի»։ Ըստ նրա՝ Վրաստանում կատալիզատորները մեքենաներից ապամոնտաժվում են և վաճառվում արտասահմանում։
«Մենք ուսումնասիրել ենք հարցը, անհրաժեշտ է դադարեցնել կատալիզատորների արտահանումը։ Առանձին որոշում կհրապարակենք, որով կարգելվի կատալիզատորների արտահանումը»,- ասել է վարչապետը: