Հայտնի է՝ որտեղ կկայանա ծանրամարտի 2024 թվականի ԱԱ-ն․ Հայաստանը հյուրընկալելու հայտ էր ներկայացրել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշել է, որ ծանրամարտի Աշխարհի 2024 թվականի առաջնությունը կկայանա Բահրեյնում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտ էին ներկայացրել նաև Հայաստանն ու Ալբանիան։
Այս տարի Հայաստանը հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար:
Ծանրամարտի ԱԱ-2024-ը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։