Հայտնի է՝ ով է ՉԼ-ի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Իսպանացի կիսապաշտպանը բաց է թողել մրցաշարի ընդամենը մեկ հանդիպում։ Ռոդրիի գոլը հաղթական է դարձել եզրփակիչի խաղում (1-0):
Ընդհանուր առմամբ Ռոդրին Չեմպիոնների լիգայում անցկացրել է 12 հանդիպում և խփել է 2 գոլ։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Խվիչա Կվարացխելիային ճանաչել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։