ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենի և Բլինքենի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 12-13-ը կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի տարածած հաղորդագրությունը:
«Նա հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ-ի Սենատի՝ ՆԱՏՕ-ի գործունեության դիտորդական խմբի անդամների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 13-ին պլանավորված է Ստոլտենբերգի և Բլինքենի համատեղ հայտարարությունը։