Ոստիկանները բացահայտել են հանցագործության 161 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 9-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 34-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 27, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, խարդախության՝ 13, ծառերը, թփերը ապօրինի հատելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, թմրանյութի իրացման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, զենք-զինամթերքի առգրավման և շորթման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ ցանելու կամ աճեցնելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անառակաբարո գործողությունների, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 50 պատահար. 4 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: