Ես ԱՄՆ-ն ավելի ռոմանտիկ երկիր եմ համարում, քան Սաուդյան Արաբիան. Էռերան` Մեսսիի մասին
Անդեր Էռերան կարծում է, որ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշումը ճիշտ էր:
Մեսսին ավելի վաղ հաստատել էր, որ կարիերան կշարունակի MLS ակումբում։ Հաղորդվում էր նաև, որ արգենտինացի հարձակվողն առաջարկ ուներ «Ալ-Հիլալից»:
«Ես շատ ուրախ եմ նրա համար: Մայամին շատ գրավիչ վայր է նրա և իր ընտանիքի համար՝ ավելի մոտ Արգենտինային։ Սա լիգա է, որը արագ աճում է և երկիր, որը համաշխարհային տերություն է:
Ինձ դա ավելի շատ է դուր գալիս, քան Սաուդյան Արաբիան։ Ես ԱՄՆ-ն ավելի ռոմանտիկ երկիր եմ համարում։ Կարծում եմ, որ նա կմնա «Ինտեր Մայամիի» պատմության մեջ, և ես նրան ամենայն բարիք եմ մաղթում»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է «Աթլետիկի» կիսապաշտպանը, որը Մեսսիի հետ հանդես է եկել ՊՍԺ-ում։