«Դիլիջան» ազգային պարկում բացվել է քայլարշավային արահետը. ՇՄՆ-ն ամփոփել է շրջակա միջավայրի պահպանության շաբաթական միջոցառումները
ՇՄՆ-ն ներկայացնում է, որ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ կատարվել են՝
«Դիլիջան» ազգային պարկում
Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժնի պետը և բաժնի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում առաջին լիովին կահավորված հասանելի քայլարշավային արահետի բացմանը։ Պարզ լճի հարակից հատվածում գտնվող արահետը բարեկարգվել է GIZ-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, «Ակսեսիբլ Արմենիա» հասանելի զբոսաշրջության զարգացման հասարակական կազմակերպության կողմից։
«Սևան» ազգային պարկում
ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ՇՄ նախարարությունում մասնակցել է ազգային պարկի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում սոճենի (անտառային) տեսակի ծառերի մոտ հայտնաբերված անհայտ ծագման հիվանդությանն առնչվող խնդիրների քննարկմանը:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ այցելուների կենտրոնի, Սևանի բիզնես կենտրոնի և Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակիցների հետ համատեղ միջոցառում է կազմակերպվել «Պահպանենք ու խնամենք մեր բնությունը» խորագրով։
Այցելուների կենտրոնում թիթեռներին վերաբերող էկոկրթական միջոցառում է իրականացվել Սևանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների համար։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ արգելոցի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ ճանաչողական քայլարշավ էին կազմակերպել «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» «4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անդամները:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
«Արևիք» ազգային պարկից դեպի «Խուստուփ» արգելավայր ձգվող, Տրանսկովկասյան արահետի մաս կազմող զբոսաշրջային ուղու վրա ընթանում են արահետաշինական աշխատանքներ,
շարունակվում են «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների և պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների համար «Առաջին բուժօգնություն և անձնական անվտանգություն» թեմաներով վերապատրաստման դասընթացները։
Միջոցառումներն իրականացվում են «Արահետներ փոփոխության համար» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում, ԱՄՆ Անտառային ծառայության և Կովկասի բնության հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Արգելոցապարկային համալիրում
«Ջրվեժ» անտառպարկի տնկարանի համար անցկացվել է ցողային ոռոգման ջրագիծ․ տնկարանում վարդերի տնկիներ են տնկվել:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշանավորող՝ բնապահպանության և շրջակա միջավայրի մաքրության կարևորությանն առնչվող թեմաներով կրթադաստիարակչական, գիտաճանաչողական միջոցառումներ են իրականացվել։